Երգչուհի Ժասմինի ամուսինը դարձել է մոլդավական քաղաքի քաղաքապետ
Օրերս հայտնի է դարձել, որ երգչուհի Ժասմինի ամուսինը՝ գործարար Իլան Շորը, հաղթանակել է Մոլդավայի Օրգեև քաղաքի քաղաքապետի ընտրություններում՝ առաջին փուլի արդյունքներով: Նա հավաքել է ձայների 60%-ը՝ դրանով իսկ իր մրցակիցներին զրկելով հաղթանակի հնարավորությունից, հայտնում է spletnik.ru-ն:
Նշենք, որ մայիսին դատարանը որոշեց գործարարին 1 ամսով տնային կալանքի տակ վերցնել Մոլդավայի 3 խոշոր բանկերի հետ կապված ֆինանսական խարդախությունների համատեքստում, որոնց բաժնետերն էր հանդես գալիս Շորը:
Սակայն, կապված այն բանի հետ, որ նա գրանցվել էր՝ որպես թեկնածու կայանալիք ընտրություններում, այդ որոշումը չեղյալ էր հայտարարվել:
Ժասմինի ամուսինն արդեն հարցաքննության էր կանչվել այդ գործով նախորդ ամիսներին, սակայն հետաքննությունն առաջ չէր անցել: Ինչպես նշում է TASS-ը, գործարարն անձամբ չի ընդունել իր մեղքը: