Արդյո՞ք բարենպաստ են տան թվերը

Կա կարծիք, որ թվերի և մարդկանց միջև կա որոշակի կապ, օրինակ, տան հասցեն կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա։

Յուրաքանչյուր հասցե բնութագրվում է մեկ` 1-ից մինչև 9-ը թվանիշով, որը շատ հեշտ է հաշվել։

Օրինակ, տուն թիվ 138, բնակարան թիվ 88։ Տան գումարային թիվն է` 1+3+8+8+8= 28=2+8 =10=1+0=1։

Ա. Թիվ 1 տանը ցանկալի չէ, որ բնակվեն միայնակ մարդիկ, ովքեր հակված են դեպրեսիայի և նյարդային գրգռվածության։ Սիևնույն ժամանակ, եթե ձեր աշխատանքը կապված է ուրիշների հանդեպ հոգածությամբ, ապա կարող եք ապրել թիվ 1 տանը։
Ա=Արարիչ` հոգ է տանում յուրածինի համար։

Կարդացեք նաև

Բ. Թիվ 2 տանը բոլոր դժվար խնդիրներն արագ են լուծվում, հիմնականում` խաղաղ ճանապարհով։ Սակայն այս տանը ցանկալի չէ, որ բնակվեն չափազանց էմոցիոնալ մարդիկ, ովքեր ամեն ինչ սրտին մոտ են ընդունում։
Բ=Բանականություն, բովանդակ, այլ։

Գ. Թիվ 3 տունը մի քանի անգամ կավելացնի հոգևոր և ֆիզիկական էներգիան, այն լի է սիրով։ Սակայն չի համապատասխանում շռայլող մարդկանց։
Գ=Գոյ։

Դ. Թիվ 4 տունը կօգնի կայունություն և նյութական բարեկեցություն ձեռք բերել նրանց, ովքեր սիրում են զբաղվել հողի հետ։ Օրինակ, հարմար է այգեգործներին, քանի որ 4-ը համախմբում է 4 տարերքները. կրակը, օդը, ջուրը և հողը։
Դ=Դատողություն, դուռ, այլ։

Ե. Թիվ 5-ը հարմար է ստեղծագործ և տաղանդավոր մարդկանց համար։ Սակայն հակացուցված է նրանց, ովքեր սիրում են հանգիստ, միապաղաղ կյանք վարել։
Ե=Ենթագիտակցություն, երկինք, երկիր, այլ։

Զ. Թիվ 6 տունը բարենպաստ է բազմազավակ մարդկանց համար։ Այս թվանշանն արթնացնում է մտերմիկ ընկերական և սիրո զգացումներ։
Զ=Զգայարան, զորություն, այլ։

Է. Թիվ 7 տունը մեկուսանալու և ինքնախոհության իսկական տաճար է հանդիսանում։ Իդելական է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել մեդիտացիայով։ Սակայն չի համապատասխանում նրանց, ովքեր ձգտում են բարեկեցիկ կյանքի և կարերիայի։
Է=Էություն` արական։

Ը. Թիվ 8-ը բերում է տան տերերին լիություն, մեծաքանակ ընկերներ, բարեկեցություն։ Համապատասխանում է այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն զբաղեցնելու բարձր պաշտոններ։
Ը=Ընդերք, այլ։

Թ. Թիվ 9-ը տանը թևածում է սերը և կարեկցանքը մարդկանց նկատմամբ։ Այդտեղ կարելի է հասնել իմաստության և երջանկանալ։
Թ=Թուր` որպես թագավորի իմաստության խորհրդանիշ։

Թվերի խորհուրդը հին աշխարհում
Դավիթ Անհաղթը կարծել է, որ մեկը և երկուսը չեն կարող թիվ համարվել, քանի որ
1*1<1+1, իսկ 2*2=2+2, ապա 1-ը բոլոր թվերի սկիզբն է, իսկ 2-ը զույգ թվերի «մայրն» է։

Հանճարեղ իմաստասերը բացատրում է, թե ինչ է կատարյալ թիվը, և բերում է օրինակ` 6=6։6+6։3+6։2=1+2+3=6։ Նկատենք, որ 28-ը երկրորդ կատարյալ թիվն է։
Դավիթը Անհաղթը գրել է նաև, որ 7-ը կույս թիվ է, քանի որ չի բաժանվում այլ թվի, և կրկնապատկելիս ստանում ենք երկնիշ թիվ։ Նա տալիս է պատկերացում եռանկյունի թվերի մասին` 10=1+2+3+4, հավանաբար հուշում է, որ 36=1+2+3+4+5+6+7+8 նույնպես եռանկյունի թիվ է։

Կարևոր է նշել, որ հին աշխարհում 5-ը մարդու խորհրդանիշ թիվ էր, 8 ճառագայթ ունեցող աստղը` աստվածանշան, իսկ 9-ը սրբագույն թիվ էր։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս