Սուրիկ Խաչատրյանի որդին մեկ ամիս ոչ մեկի մարմնական վնասվածք չի հասցրել, մարդ չի ծեծել-սպանել, աչք չի հանել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին «յաշիկով» ազատ շրջում է Երևանի փողոցներով, մասնավորապես, Պրոսպեկտով, փաստորեն, մի բան գիտեր, որ ասում էր: Երեկ մենք ականատես եղանք նրա ասածին՝ մի փոքրիկ տարբերությամբ.

Սուրիկ Խաչատրյանի որդին ոչ թե Պրոսպեկտով ու մայթերով, այլ Հյուսիսային պողոտայի տարածքում՝ Տերյան փողոցով էր վարում իր սև Mercedes G-Class-ի մեքենան, որը հայերը «յաշիկ» են անվանում: Ցավոք, չհասցրինք լուսանկարել այդ պահը: Լիսկայի որդուն մենք նկատեցինք այն պահին, երբ նա Տերյան փողոցում հետիոտնին էր զիջում, նրա վարած մեքենան 077 QQ 77 «ընտանեկան» համարանիշներով էր: Մեքենայի ապակին իջեցրած էր, կողքին էլ մի երիտասարդ տղա կար»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս