«Ամեն ինչ անելու ենք». Վալերի Օսիպյանը՝ նստացույցը ցրելու միջոցների մասին
                                    Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 23:00-ից հետո Ազատության հրապարակում նստացույց անելն օրինաչափ չէ: Մեր հարցին՝ այդ դեպքում ի՞նչ եք անելու, եթե ակտիվիստները նստացույց անեն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ իրեն ամենք ինչ անելու են, որ հաստատվի հասարակական կարգ, ապահովի հասարակական անվտանգությունը: Հարցին՝ փորձելու եք ցրե՞լ նստացույցը, Վ. Օսիպյանը պատասխանեց, որ անելու են ամեն ինչ, որ հասարակական կարգը պահպանեն. «Նստացույց անելն անօրինական է և ոստիկանությունը թույլ չի տա անօրինական գործողություններ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    