Բաժիններ՝

Ծնկաչոք Դմիտրի Շեպելյովը՝ Ժաննա Ֆրիսկեի դագաղի առաջ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ տեղի ունեցավ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հուղարկավորությունը Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: Երգչուհուն վերջին հրաժեշտը տալու էին գնացել նրա հարազատները,  գործընկերները, որոնց թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, երգիչ-դիզայներ Սերգեյ Զվերևը: Երգչուհու հուղարկավորությանը ներկա էր նաև նրա սիրեցյալը՝ 32-ամյա հաղորդավար Սերգեյ Շեպելյովը, ով պապարացիների ուշադրության կենտրոնում էր, գրում է dni.ru-ն:

Շեպելյովը ոչ մի րոպե չէր հեռանում Ժաննա Ֆրիսկեի դագաղի մոտից՝ աչքերը թաքցնելով սև ակնոցի տակ: Ժաննայի  ու Շեպելյովի որդին ներկա չէր մոր թաղման արարողությանը: Ընտանիքը որոշել էր երեխային հեռու պահել այդ ամենից:
Հիշեցնենք, որ Շեպելյովը Մոսկվա էր եկել Բուլղարիայից՝ հրաժեշտ տալու իր սիրելիին:

980690

980691

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս