Պորոշենկոն պաշտոնից ազատել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանին
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Cibienkao.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վասիլի Ցիբենկոյին, հայտնում է vestikavkaza.ru-ն:
Համապատասխան հրամանը արդեն տեղադրված է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Ազատել Վասիլի Գրիգորևիչ Ցիբենկոյին Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշոնից»,-ասվում է փաստաթղթում: