Մերկելը կոչ է արել Ռուսաստանին ապացուցել Մինսկի համաձայնագրերին հավատարիմ մնալը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ռուսաստանին ապացուցել, որ հավատարիմ է Մինսկի համաձայնագրերի շրջանակում իր ստանձնած պարտավորություններին, հայտնում է «Ռոսբալտը»:
«Եվրոպայի խորհրդում մենք մարտին պայմանավորվել ենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարեցվեն ու սերտորեն կապված են Մինսկի պայմանավորվածությունների փաթեթի իրականացման հետ: Ռուսաստանը պետք է ապացուցի, որ հավատարիմ է այդ պարտավորություններին»,-հայտարարել է Մերկելը՝ հանդես գալով բունդեսթագի պատգամավորների առաջ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է անհանգստացնել: «Ես խորապես համոզված եմ, որ կոնֆլիկտը կարող է լուծվել միայն քաղաքականապես: Մինսկի պայմանավորվածությունները մատնանշում են լուծման հստակ ուղին»,-ասել է Մերկելը: