Արամ Մանուկյանի առողջությանը վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը դատապարտվեց 1 ամսվա կալանքի
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արամ Մանուկյանի առողջությանը դիավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը մեղավոր ճանաչվեց:
Դատարանի վճռով՝ Արշակ Սվազյանը դատապարտվեց կալանքի 1 ամիս ժամկետով: Դատարանի վճռով՝ Արշակ Սվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինկան ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Արշակ Սվազյանին, որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: