Կհրապարակվի Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատավճիռը

Քիչ անց Երևանի Արաբկիր և Քանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի նկամամբ բռնություն գործադրելու գործով դատավճիռը:

Մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը գործով ամբաստանյալ Արշակ Սվազյանը հանդես եկավ վերջին խոսքով՝ նշելով, որ նախաքննության ընթացքում նշել է, ավելացնելու բան չունի, թողնում է դատարանի հայեցողությանը: Նշենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել Արամ Մանուկյանի առողջությանը դիավորությամբ թեթև վնաս պատճառելու համար:

Նշենք, որ դատական նիստին չէ’ ներկայացել տուժող Արամ Մանուկյանն ու նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ չնայած ըստ դատարանի նաև հեռախոսով տեղեկացվել էին դատական նիսի օրվա և ժամի մասին:

Տեսանյութեր

Լրահոս