Բաժիններ՝

985 միլիոն դրամ՝ վարչական համալիրի կահավորման համար

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի փլված հատվածի վերականգնման համար գործադիրը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 110 մլն դրամ: Եվս 1 մլրդ 540 մլն դրամ է հատկացվել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով:

Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 հասցեում կառուցվող  վարչական համալիրի կահավորման նպատակով հատկացվել է 985 մլն դրամ: Կառավարության որոշումներով գումար է հատկացվել Երևանի Մ. Սարյանի տուն-թանգարանի վերակառուցումն ավարտին հասցնելու, «Հրանտ Մաթևոսյան» մշակույթի կենտրոն-թանգարանի շինարարությունն սկսելու, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դահլիճի ընթացիկ նորոգման աշխատանքի գնումն իրականացնելու, Երևանի կամերային պետական թատրոնի տարածքում շինություն կառուցելու, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերի մի շարք մարզամշակութային օբյեկտները հիմնանորոգելու կամ կառուցելու նպատակով: «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի տեխնիկական վերազինման նպատակով գործադիրը հատկացրել է 60 մլն դրամ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյակին նվիրված տոնակատարությունը կազմակերպելու համար կառավարությունն հատկացրել է մոտ 16 մլն դրամ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ս.թ. հոկտեմբերի 5-ից 9-ը: Տեղի է  ունենալու նաև «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» 19-րդ միջազգային գիտական կոնգրեսը: Դրա մասնակիցներն են լինելու «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիայի» 52 բուհի և 15 կազմակերպության անդամները՝ շուրջ 150 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս