Բաժիններ՝

Կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունը այսօր քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք նախագծի ընդունումը պայմանավորել են վեճերի արտադատական լուծումը խրախուսելու անհրաժեշտությամբ:

Մինչդեռ կառավարությունը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգը խնդրահարույց է համարել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից և դեմ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առաջարկվող փոփոխությանը

: «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացման վերաբերյալ գործադիրն ունի առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս