Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Քըրք Քըրքորյանի հիշատակը
ՀՀ Կառավարության նիստից առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ամերիկահայ խոշոր գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բոլորը ցավ են ապրել՝ լսելով Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի մահվան լուրը:
«Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայսստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորի անունից ևս մեկ անգամ ցավակցում ենք մեծ հայի ընտանիքին, նրա մերձավորներին, բարեկամներին, հարազատներին և մեր ժողովրդին»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: