Բաժիններ՝

Պուտինը դեմ է թեթև թմրանյութերի օրինականացմանը

Ռուսաստանը դեմ է այսպես կոչված թեթև թմրանյութերի օրինականացմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը:

Այս մասին Պուտինը այսօր հայտարարել է Պետխորհրդի նախագահության նիստին, որը նվիրված էր պետական հակաթմրանյութային քաղաքականությանը:

«Մենք, անխոս, դեմ ենք նման մոտեցումներին (մի շարք երկրների կողմից թմրանյութերի օգտագործմանը) ու այդ տեսակետը հարկավոր է ակտիվորեն առաջ տանել բոլոր միջազգային հարթակներում»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս