ԱՄՆ դեսպանատունը հունիսի 27-ը սահմանում է հարցազրույցի օր
Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։ Երևանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հավատարիմ մնալ օրինական ճամփորդություններ արտոնելու իր հանձնառությանը։ Այդ պատճառով վճռվել է հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։ Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել ընձեռված հնարավորությունից և ձեռք բերել կամ փոխել պայմանավորվածության օրը՝ այցելելով այստեղ.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն