Բաժիններ՝

Անդոնի Իրաոլան կխաղա ԱՄՆ-ում

«L’Equipe»-ը  տեղեկացնում է, որ Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Անդոնի Իրաոլան կարիերան կշարունակի ԱՄՆ-ում՝ «Նյու Յորք Սիթիում»:

MLS-ի  առաջնության հերթական տուրում՝ «Մոնրեալի» հետ խաղում, «Նյու Յորք Սիթիի» մարզադաշտում, խաղի ընդմիջման ժամանակ պաշտոնապես հայտարարվել է, որ կնքվել է  պայմանագիր բասկ պաշտպանի հետ:

Այսպիսով, Իրաոլան «Նյու Յորք Սիթիի» կազմում հանդես կգա  հանրահայտ ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյայի և Ֆրենկ Լեմպարդի հետ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի վերջին առաջնությունում Իրաոլան մասնակցել է 22 խաղի, խփել է 1 գնդակ, նաև դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930