Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վրաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու հարցում. Պետդեպ

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վրաստանին վերացնել Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:

«Մենք վշտացած ենք անցած հանգտսյան օրերին Թբիլիսիում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով: Մենք խորապես ցավակցում ենք զոհերի ընտանիքներին ու ընկերներին»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ դեսպանության անդամները արդեն օգնում են հողամաքրման աշխատանքների հարցում»:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում կիրակի օրը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 15 մարդ, 11 մարդ անհետ կորել է, ընդհանուր տուժել է 266 մարդ, 37 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս