«Առավոտյան արթնացա ու որոշեցի, որ պիտի մտնեմ դաշտ». Շահեն Հարությունյանը՝ ֆուտբոլային հանդիպման ընթացքում դաշտ մտնելու մասին
Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում դաշտ մտնելու գաղափարը Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի մոտ առաջացել է մեկ օր առաջ՝ հունիսի 12-ին:
«Առավոտյան արթնացա ու որոշեցի, որ պիտի մտնեմ դաշտ, բայց դաշտ մտնելն աննպատակ չպիտի լիներ: Արկածախնդրությունից չէի ուզում մտնել դաշտ, ինչպես լինում է ուրիշ երկրներում, այլ նպատակ ունեի ներկայացնել քաղաքական ակցիա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում էր այդ պահի դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ու հասկանալով, որ աշխարհի մամուլը, ԶԼՄ-ները նրա վրա են ուշադրություն դարձնում, հասակացա, որ քաղաքական որևէ գործողություն կատարեմ այնտեղ, ամբողջ աշխարհում կտարածվի: Դրա համար որոշեցի լատինատառ՝ անգելերեն գրառումով պաստառ վերցնել և մտնել դաշտ»,- այսօր Ազատության հրապարակում ասաց Շահեն Հարությունյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով՝ եթե արկածախնդրությունից դրդված որևէ մեկը փորձեր դաշտ մտնել, ապա ահնար կլիներ, քանի որ ոստիկանական պատը շատ մեծ էր և դաշտը խիստ հսյկողության տակ էր.
«Ես հասկացա, որ իմ արածը մեծ օգուտ է տալու քաղբանտարկյալների ազատման գործում կամ թեկուզ, որ աշխարհը խոսի քաղբանտարյկյալների մասին: Այդ հավատը ինձ մեծ ուժ տվեց, ու մտա դաշտ»:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է անցկացրել պաստառը, Շահեն Հարությունյանն ասաց.
«Պաստառը կտորի վրա է եղել գրած, տպել էի տվել, ու Հայաստանի դրոշն էի փաթաթել մի փոքր երկար: Հավասար չէր եղել, կասեին՝ ինչո՞ւ է հավասար այդ դրոշը: Ինչ որ նոր կարգեր էին հաստատել ստադիոնում մուքտի ժամանակ, ինչ-որ բանի միջով պետք է պտտվելով անցնեիր: Ես ասացի վերջ՝ ձեռքիցս կվեցնեն, բայց այսպես, թե այնպես, կմտնեմ՝ թեկուզ շապիկով կմտնեի (շապիկի վրա պատկերված է Շանթ Հարությունյանը.- Օ. Հ՚)»:
Հարցին՝ արդյոք եղա՞վ այն, ինչ ի սկզբանե նպտակադրել էր, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Մի բանից էլ ավել եղավ»: