Գյումրիում ռուս զինծառայողի մահվան առիթով քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով
Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում այսօր հայտնաբերվել էր երիտասարդ տղայի դի:
168.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:
Նշենք, որ ըստ pastinfo.am-ի՝ հայտնաբերվածը 102-րդ ռուսական ռազմաբազայի «Սևերսկի» զորամասի զինծառայող Իվան Նովիկովն է: