Շանթ Հարությունյանը կալանավայրից նամակ-զգուշացում է ուղարկել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը քիչ առաջ ֆեյբուքյան իր էջում գրել է.
«Շանթ Հարությունյանից նամակ եմ ստացել, որը վերաբերվում է իր կողմից հայտարարված հացադուլի պահանջին»:
Կալանավայրից նամակն ուղղված է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, իրավապաշտպան Արթուր Սաքունցին և քաղաքագետ Ստեփան Դանիելյանին: Նամակը հրապարակման ենթակա է:
Նամակում Շանթ Հարությունյանը հայտնում է, որ բազմիցս նամակներ է հղել ՀՀ Անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին և և պետի տեղակալ Արզուման Հարությունյանին, մեկ անգամ` Վլադիմիր Գասպարյանին և նախազգուշացրել, որ երկրում գործում է արտասահմանյան գործակալական ցանց, որը, Շանթ Հարությունյանի կարծիքով ,ղեկավարում է գեներալ Արզուման Հարությունյանը:
Նշում է, որ այդ կապակցությամբ պատրաստ է տեղեկություններ տրամադրել: Եվ զգուշացնում է, որ եթե ոստիկանապետը և ՊՆ նախարարը չեն ցանկանում տեղեկանալ իր տեղեկություններին, ուրեմն իրենք ևս ակամայից մասնակից են այդ ցանցին: Հայտարարված հացադուլի պահանջն է` այդ տեղեկությունները հաղորդելու նպատակով հանդիպել ՊՆ նախարարին և Ոստիկանապետին: