Սնուփ Դոգը պատրաստ է դառնալ Twitter-ի գլխավոր տնօրեն
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել է Twitter-ը ղեկավարելու իր մտադրության մասին: Այդ մասին ռեփերը գրել է Twitter-ի իր էջում:
«Պատրաստ եմ գլխավորել Twitter-ը»,-գրել է ռեփերը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն լքում է իր պաշտոնը: