Բաժիններ՝

Դեյվիդ Բեքհեմը կնկարահանվի Գայ Ռիչիի նոր ֆիլմում

Դեյվիդ Բեքհեմի կերպարը կխաղա քարից Էսկալիբուր թուրը հանելու դասական տեսարանում: Ֆիլմը, որը նախատեսված 6 ֆիլմերից բաղկացած շարքի առաջին կինոնկարն է, մեծ էկրաններին կբարձրանա հաջորդ տարի հուլիսին. հաղորդում է The Daily Express-ը:

Բեքհեմին բաժին է հասել երկրորդ պլանի դեր, որը կմասնակցի Էսկալիբուր թուրը քարից հանելու տեսարանին:

Ֆիլմում, Բեքհեմից բացի, նկարահանվելու են նաև Ջուդ Լոուն, Էրիկ Բանան, Անաբել Ուոլիսը, Կետի Մակգրատը, Պոպի Դելևինը և Չարլի Հենեմը, ով կմարմնավորի Արթուր թագավորին:

Դեյվիդ Բեքհեմը եղել է Անգլիայի հավաքականի ավագը, խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում», «Միլանում», «ՊՍԺ»-ում և «Լոս Անջելես Գելակսիում»: 2013թ. ֆուտբոլիստը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս