Հայ կինը Թուրքիայում իսլամ է ընդունել
Հայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, ով երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել: Թուրքական Hürriyet թերթը գրում է, որ Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական):
Զաիրան, Բոլու քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո նա իր համար ընտրել է նոր անուն՝ Զեհրա, հայտնում է ermenihaber.am-ը:
«Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգևորությունն ու երջանկությունը»,- ասել է հայ կինը` նշելով, որ շատ է տպավորվել և ազդվել իսլամից:
Մուֆթի Իզանի Թուրան էլ Պողոսյանին տեղեկություներ է փոխանցել իսլամի մասին և Ղուրան ու կրոնական այլ գրքեր նվիրել: