Բաժիններ՝

Պուտինն ու Էրդողանը Բաքվում բանակցել են փակ ռեժիմով

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել, նրանց զրույցն ընթացել է փակ ռեժիմով, հայտնում է RIA Novosti-ն:

Ռուսատանի կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Լուսանկարվելիս երկու երկրների նախագահները կարծիք են փոխանակել նախօրեին մեկնարկած Եվրոպական խաղերի բացման արարողության մասին, Էրդողանը մասնավորապես նկատել է, որ ԵՄ երկրների ղեկավարներից ոչ ոք չէր եկել մասնակցելու արարողությանը:

«Թուրքիան՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու, ներկայացրել է ամբողջ Եվրամիությունը»,-ի պատասխան ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս