Նոր հրապարակ՝ Երևանում

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում արդեն մեկ տարի է, ինչ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որի նպատակն է ներդրումների խթանման համատեքստում Երևանի և ՀՀ մարզերի համար կառուցապատման ներդրումային փաթեթների մշակումը:

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Երևանի քաղաքաշինական կարևորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը. «Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարևորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարևորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է»: Նախարարի ներկայացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչների փոխհատուցման և տարածքի կառուցապատման համատեքստում շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, վարչապետին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ: Խնդրո առարկա տարածքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներին հաջորդել է տարածքի կառուցապատման հայեցակարգը, ներդրումային փաթեթը:

3-MHM96592

Ներկայացնելով 33 թաղամասի կառուցապատման ծրագիրն ու հայեցակարգը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հորդորել է ներդրողներին՝ մասնակցել այս կարևոր ծրագրի իրականացմանը:

Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախևառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող՝ ըստ Թամանյանի գլխավոր հատակագծի՝ Հարավային պողոտայի (ներկայիս Տիգրան Մեծի փողոցին հարակից) 5 հեկտարից ավելի տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է բավական մեծ (85 մ տրամագծով), կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին:

Առավելությունների թվում է նաև այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն, իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը:

Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն:

4-MHM96588

Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:

Ի դեպ, կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կկապվի վերնիսաժի հետ և քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն ևս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա:

Ավելացնենք, որ կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր: Ներկայացված ճարտարապետական և քաղաքաշինական լուծումները և հատակագծային կառուցվածքը քննարկվել է ճարտարապետական հանձնաժողովի կողմից և հավանության արժանացել, եղել են մի քանի առաջարկություններ, որոնք կառուցապատման ընթացքում հաշվի կառնվեն:

Model

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Ցանկացած ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իրացման հարցերն ամբողջությամբ կիրականացնեն կառուցապատող ընկերությունները՝ ՀՀ կառավարության համակարգման ներքո: Ինժեներական կոմունիկացիաները՝ գազ, ջուր, էլէներգիա, կիրականացվեն համապատասխան ընկերությունների կողմից, բարեկարգման լուսավորության, ասֆալտապատման խնդիրը ևս չի ծանրանա ներդրողի ուսերին:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ

Տեսանյութեր

Լրահոս