Ղազախստանը 16 անգամ կավելացնի Հայաստան ապրանքների արտահանումը
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/xazaxstan.jpg)
Ղազախստանն ու Հայաստանը 5 մլն դոլարի պայմանագրեր են կնքել բժշկական սարքեր, դեղամիջոցներ, լաքաներկային արտադրատեսակներ, պարարտանյութեր ու ջերմամեկուսիչ սարքերի մատակարարման վերաբերյալ:
Այսպիսով, դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ Ղազախստանը 16 անգամ ավելացնում է Հայաստան ապրանքների արտահանումը, ինչը ռեկորդային է երկու երկրների առևտրային հարաբերությունների համար:
Այս մասին հայտնում է Kapital.kz-ն՝ հղում կատարելով KAZNEX INVEST արտահանման ու ներդրումային ազգային գործակալությանը, որը վերջերս է ամփոփել Հայաստանում Ղազախստանի առաջին առևտրային առաքելության արդյունքները:
2014թ. Ղազախստանի արտահանումը Հայաստան չէր գերազանցում 500 հազար դոլարը: