Հայտնի օֆշորային սկանդալի գործը՝ դատարանում. մեղադրանք է առաջադրվել միայն Աշոտ Սուքիասյանին
Հայտնի օֆշորային սկանդալի գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել միայն Աշոտ Սուքիասյանին: Աշոտ Սուքիասյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»: Նա կալանավրված է:
Քրեական գործը նախապես մակագրվել էր Վլադիմիր Գրիգորյանին: Սակայն տեղի է ունցել կազմի փոփոխություն, գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, ով ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի, գործը հունիսի 4-ին գործը վարույթ է ընդունել: