Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտնել է իր պաշտոնից հեռանալու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/kiril1.jpg)
Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտնել է իր պաշտոնից հեռանալու մասին, հայտնում է Reuters-ը:
«Ես քաղաքական գործիչ չեմ, ես մենեջեր եմ: Երկրին քաղաքական համակարգում փոփոխություններ են հարկավոր»,-հայտարարել է նա:
Գաբուրիչը հույս է հայտնել, որ իր հրաժարականը քայլ կլինի մաժորիտար կոալիցիայի ստեղծման համար: