Կարեն Ավագյանը պատմում է՝ ինչպես էր Անդրանիկ Մարգարյանը շփվում երիտասարդների հետ
Այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցող հիշատակման արարողության ժամանակ 168.am-ը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանին խնդրեց գնահատել Ա. Մարգարյանի դերը Հայաստանի քաղաքական կյանքում և կոնկրետ նա ի՞նչ հիշողություններ ունի նախկին վարչապետից:
Ի պատասխան՝ Կ. Ավագյանը պատմեց, թե ինչպիսին էր Ա. Մարգարյանը երիտասարդների հետ շփման մեջ. «Նա շատ անմիջական, ընկերական էր, և՛ ես, և՛ իմ նման շատ ընկերներ հենց Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ ենք հայտնվել քաղաքական դաշտում՝ նրա անմիջականության, նրա վերաբերմունքի և վստահության արդյուքնում: Դա ևս մի ապացույց է մեծ մարդու, ով երիտասարդներին ճանապարհ էր բացում, հնարավորություն էր տալիս և ապագայի հետ կապված շատ խնդիրներ կապում էր հենց երիտասարդների հետ: Մենք ամեն անգամ այստեղ գալուց տեսնում ենք այն բոլոր մեր տարիքային խմբի ընկերներին և գործընկեներին, ովքեր ուղղակի աշխատել և կապ են ունեցել Անդրանիկ Մարգարյան կերպարի և մարդու հետ, որովհետև բոլորն այսօր հենց դա են գնահատում, հենց դրա համար են ամեն անգամ առանձնացնում նրան որպես քաղաքական գործիչ, հայ մարդ, ընկերասեր և ընդհանուր այդ բնութագրերը ոչ թե արհեստական հորինած բնութագրեր են, այլ իրեն բնութագրող բնութագրեր են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: