«Ես տենց հանրապետական չեմ ճանաչում, որը խուսափել է Բանակից». Էդուարդ Շարմազանով
Այսօր այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցող հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր իրենք անկախ Հայաստանի, անկախ Արցախի ժամանակակիցներն են, ու իրենց վիճակվել է այդ բախտը, որ ապրեն ու արարեն անկախ Հայաստանում:
Դիտարկմանը՝ Ձեր սերունդը ի՞նչ է արել անկախ Հայաստանի համար, նույնիսկ չի ծառայել Հայոց բանակում, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ո՞վ է ասել, որ չի ծառայել, ո՞վ չի ծառայել»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բազմաթիվ հանրապետականներ չեն ծառայել բանակում, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Չկա տենց բան, ես տենց հանրապետական չեմ ճանաչում, որը խուսափել է Բանակից»: