Բիբինը չի եկել Ազգային Ժողով
Այս պահին Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ: Լսումերը նախաձեռնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Ներկա են ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Սակայն ներկա չէ գլխավոր «մեղավորը»՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Բիբինին հրավիրել են, բայց նա «ինչ-ինչ պատճառներով» չի եկել:
«Սա արհամարանք, լկտի վերաբերմունք է ՀՀ օրենսդիր մարմնի հասցեին: Եթե նա այդքան ադեկվատ և ողջախոհ է՝ ժամանակ ունենալու լրատվականներին հարցազրույց տալու ու չընդունելու իր մեղքը, նա կարող էր գալ ու բացատրություններ տալ»,- իր վրդովմունքը հայտնեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: