Ձերբակալվել է հարկային տեսչության աշխատակիցը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 9-ին հաղորդագրություն էինք տարածել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: