Բաժիններ՝

Նախորդ տարի Մեղրիի անցակետում հայտնաբերված 850 կգ հերոինը ոչնչացվել է

Նախորդ տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսակետում բեռնատար մեքենայի հատուկ սարքավորված թաքստոցներից հայտնաբերվեց ավելի քան 850 կգ հերոին:

Մեկ տարուց ավելի թմրանյութը պահվում էր Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի փակ տարածքում՝ հատուկ երկաթյա պահարաններում: Հունիսի 5-ին թմրամիջոցը հանվեց հսկվող տարածքից եւ այրվեց: Հերոինը հայտնաբերել էր Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը:

Մանրամասները՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս