Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը իրար թշնամի չեն

«Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը իրար թշնամի չեն: Տվյալ պահին խնդիր էր եղել, քննարկվել է, խնդիրն ավարտվել է: Կուսակցական պատկանելությունը կապ չունի, ես Գագիկ Ծառուկյանի հետ ընկեր եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (գարեջրի Հակոբ)՝ մեկնաբանելով վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ընկերակցությունը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ինչ-որ հիմքեր ուներ ՀՀԿ-ի փետրվարյան հայտնի նիստում Գագիկ Ծառուկյանի հասցեին վատ խոսելու, բայց վերջնական թշնամիներ չեն լինելու. «Այդ թշնամական բաները պետք է մեր միջից հանել, շատ վատ է այդ թշնամություն անելը, վեճեր լինում են, անգամ մարդ է սպանվում, բայց հետո հարթվում է և հարաբերությունները կարգավորվում են: Իմանալով Սերժ Սարգսյանի բնավորությունը՝ ինքը որևէ մեկի հանդեպ հետևանքներ չի թողնում իր մեջ, քանի որ խնդիրը կար, ինքը ասեց, խնդիրը վերջացավ, հո թշնամի չե՞ն մնալու»:

Տեսանյութեր

Լրահոս