Բաժիններ՝

Սպանության վայր է բերվել 24-ամյա երիտասարդը, ով կասկածվում է 43-ամյա տղամարդուն դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Արթուր Մարուքյանի գլխավորությամբ Երևանի 16-րդ թաղամաս տեղափոխեցին Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ: Վ. Դերձյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցների հսկողությամբ քննիչին դեպքի վայրում պատմում էր կատարվածի մանրամասները՝ որտեղ և ինչպես է տեղի ունեցել սպանությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս