Հայաստանի բանկերը լուրջ մտահոգված են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան բանկերում լուրջ մտահոգություններ կան իրենց տրամադրության տակ հայտնված անշարժ գույքի իրացման հարցում: Խոսքը տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ վերցված անշարժ գույքի մասին է, որի գինը նվագում է օր-օրի:

Ի հեճուկս պաշտոնական վիճակագրության, ըստ որի անշարժ գույքի գինը անցած տարվա ընթացքում չի նվազել, բանկերում նշում են, որ նվազում կա և բավականին էական մոտ 15-20 տոկոս: Բայց խնդիրը ոչ այնքան գնի նվագումն է, որքան այդ գույքի համար գնորդ գտնելը; Այս պահին դեռ իրավիճակը կրիտիկական չէ, բայց անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի նվազումը այնքան շեշտակի է, որ շուտով դա կհանգեցնի գների է՛լ ավելի նվազման: Բանկերում սպասումներ կան, որ ամենածանր շրջանը կսկսվի այս տարվա աշնանը, երբ մի կողմից կավելանան «չաշխատող վարկերի» ծավալները, մյուս կողմից՝ կբարդանա գրավի տակ մնացած անշարժ գույքը ընդունելի գներով վաճառելու և դրանով վարկը փակելու հեռանկարը»,-գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930