Լատվիայի նախագահ է դարձել երկրի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը

Լատվիայի Սեյմը հունիսի 3-ին կայացած արտահերթ նիստում երկրի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսին (Raimonds Vеjonis) ընտրել է երկրի նոր նախագահ, հայտնում է Interfax-ը: Նրա մրցակիցներն էին Էգիլս Լևիտսը «Ազգային միավորումից», Մարտինշ Բոնդարսը «Լատվիայի միավորված ռեգիոններից» ու Սերգեյ Դոլգոպոլովը «Համաձայնությունից»: Վեյոնիսի օգտին քվեարկել է 55 պատգամավոր: Որպեսզի Վեյոնիսն ընտրվեր նախագահ, վերջինիս օգտին պետք է քվեարկեր 100 պատգամավորից նվազագույնը 51-ը:

Վեյոնիսը ծնվել է 1966թ. Ռուսաստանի Պսկովի մարզում: Եղել է Լատվիայի շրջակա միջավայրի ու տարածքային զարգացման նախարար մի քանի կառավարություններում: 2014 թվականից զբաղեցնում էր երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Ունի կենսաբանության մագիստրոսի աստիճան: Կենսաբանության ուսուցիչ է աշխատել Մադոնսկի միջնակարգ դպրոցներից մեկին, ընտրվել է երկու գումարման Սեյմերի պատգամավոր «Կանաչների ու գյուղացիների միությունից»: Ներկայում Լատվիայի Կանաչների կուսակցության համանախագահն է:

Մինչ նախագահական ընտրությունները Վեյոնիսը ընդգծում էր, որ նախագահի պաշտոնում իր առաջնայնություններն են լինելու ազգային միությունը, ազգային ինքնագիտակցությունը, հայրենասիրությունն ու սոցիալական արդարությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930