Ծեծի ենթարկված Զաքարյանն իր ցուցմունքում կգրի՞ Սուրիկ Խաչատրյանի որդու անունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքում տեղի ունեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին սպասում է գործով տուժող, Մոսկվայում վիրահատության ենթարկված Հարություն Զաքարյանին, որի Հայաստան վերադառնալուց, ցուցմունք տալուց հետո արդեն մեղադրյալների շրջանակը պարզ կլինի: Ըստ էության, եթե Հարութ Զաքարյանն իր ցուցմունքում գրի Սուրիկ Խաչատրյանի որդու անունը, ապա մարզպետի որդին եւս պատասխանատվության կենթարկվի, իսկ եթե ոչ, թերեւս այս անգամ էլ «ջրից չոր դուրս կգա»: Կանի՞ դա տուժողը, թե ոչ, դեռ վաղ է ասել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս