Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական առաջին հավաքը
Հայաստանի մինչեւ 20 տարեկանների տղամարդկանց հավաքականը Մոսկվայում սկսել է նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնության Բ դիզվիոնի հանդիպումներին:
Գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են հետեւյալ 12 խաղացողները.
Ռիչարդ Էլմոյան, «Սան Ֆրանցիսկոյի Համալսարան» (ԱՄՆ)
Անդրեյ Կոնստանտինով, «Սամարա», (Ռուսաստան)
Արտյոմ Թավաքալյան, «Դելավեր Սթեյթ», (ԱՄՆ)
Էդգար Բաբայան, «Տամբով», (Ռուսաստան)
Կիրիլ Հարությունյան, ՄԳՈւ, (Ռուսաստան)
Սերգեյ Պոլուխին, «Տվեր», (Ռուսաստան)
Մհեր Պետրոսյան, «Սպարտակ», Լ. (Ռուսաստան)
Միքայել Պողոսյան, «Տիել», (Ռուսաստան)
Ռաֆիկ Ուզունյան, «Կրասնի Օկտյաբր»(Ռուսաստան)
Արտավազդ Ղռաթյան, «Գրանդ Սպորտ», Երեւան
Նիկիտա Զախարով, «Տուլա-Արսենալ», (Ռուսաստան)
Արկադի Սուրուջյան, ՌԳՈւՊՍ, (Ռուսաստան)
Ներկայումս բակացայում են Արտավազդ Ղռաթյանը եւ Ռիչարդ Էլմոյանը: Վերջինս հավաքականին կմիանա հունիսի 9-ին, իսկ Ղռաթյանը Մոսկվա կուղեւորվի հունիսի 5-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հուլիսի 9-ին է սկսելու ելույթները Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խմբային փուլում հայ բասկետբոլիստները մրցելու են Բելառուսի, Շվեյցարիայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ: