Կինը երկու անձանց պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն է ստեղծել և ղեկավարել այն
Դատարան է ուղարկվել Երևանի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ երկու անձանց պոռնկությամբ զբաղվելու համար ստեղծել է հաստատություն և ղեկավարել այն: Կնոջը մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձանց օգտագործելով՝ պոռնկությանը նպաստելու համար:
Եթե դատարանն ապացուցված համարի կնոջ մեղքը, նա կարող է պատժվել ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: