Կաթի փոշու ներկրման ծավալները նվազել են, ոչ թե ավելացել

Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվական ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.325 է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս:

Կաթի փոշի է ներկրել շուրջ 10 ընկերություն՝ Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Նիդեռլանդներից: Չեռնոբիլից Հայաստանի Հանրապետություն կաթի փոշի չի ներկրվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում վերահսկում է ներմուծվող կաթի փոշու անվտանգության ցուցանիշների համապատասխանությունը՝ իրականացնելով թե փաստաթղթային, թե լաբորատոր ուսումնասիրություններ:

Տեսանյութեր

Լրահոս