Իշխանությունները որոշել են առիթից օգտվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ:

Նշենք, որ շաբաթ օրվա պայթյունը հնչել է «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, որի հետեւանքով զոհվել է գազալցակայանի աշխատակից Գրիգոր Սիմոնյանը: Բայց ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ պայթել է լիցքավորվող ավտոմեքենայի գազի բալոնը: Գազալցակայանների այս պայթյունների ֆոնին արդեն իսկ լուրեր են տարածվում, որ ՀՀ իշխանությունները որոշել են առիթից օգտվել եւ այս ոլորտում եւս մենաշնորհներ սահմանել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930