Ռոբերտ Քոչարյանի խնամու ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 12 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 S» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի 2014 թվականի հայտարարագրից:

Նույն փաստաթղթի համաձայն՝ պատգամավորի դրամական միջոցները 2014 թվականի տարեվերջին կազմել են 123 մլն դրամ: Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը եղել է 4 մլն 582 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Վոլոդյա Բադալյանի կնոջ` Ազատուհի Նալբանդյանի հայտարարագրի համաձայն՝ նրան անցած տարի վերադարձրել են 29 մլն 241 հազար դրամի չափով փոխառությունը, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված գումարը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս