Բաժիններ՝

Հրանուշ Հակոբյանը վստահեցնում է՝ քայլեր են ձեռնարկվում Սիրայում մնացած հայերին դուրս բերելու համար

13 հազար սիրիահայ է հաստատվել Հայաստանում: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ըստ նրա՝ վերջին ամսիներին 500 հոգի է եկել ու շարունակում են գալ. «Ցավոք, իրավիճակը Սիրայում ավելի է վատանում, մենք ամենօրյա կապի մեջ ենք այնտեղի կազմակերպությունների հետ: Բուջեից այստեղ լուծվում են նրանց կրթության հարցերը, շուրջ 500 ուսանող սովորում է մեր բուհերում, առողաջապահական խնդիրները լուծվում են պետական միջոցներով, ՓՄՁ կառույցները բիզնես ծրագրերի ֆինանսավորման հարցերն են կարգավորում: Հազարից ավելի մարդկանց օգնել ենք աշխատանքի տեղավորման հարցում, կազմակերպում ենք երեխաների ամառային հանգիստը, բնակվարձ է հատկացվում»:

Լրագրողների հետ զրույցում Հ.Հակոբյանը հայտարարեց, թե չի կարող ամեն ինչ ասել, թե ինչ է արվում Սիրայում մնացած հայերին դուրս բերելու համար, բայց վստահեցրեց, որ քայլեր ձեռնարկվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս