ՀԷՑ-ի ղեկավար Ալեքսեյ Բիբինին, Ռոբերտ Նազարյանին և Երվանդ Զախարյանին հրավիրել են ԱԺ լսումների

Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված լսումները կլինեն հունիսի 12-ին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հրավիրվել են ՀԷՑ-ի ղեկավար Ալեքսեյ Բիբինը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ բոլորովին միևնույնն է՝ բաց, թե փակ կլինեն լսւմները, հակառակը, սակայն, ինչպես նշեց Գ.Սահակյանը, փոքր ծավալի քննարկումներով ավելի շատ խնդիրներ կարող են քննարկել. «Բացի դեպքում ինքնադրսևորվում են, փակի դեպքում՝ խնդիրներ են բարձրացնում»:

«Խնդիրը միայն բարձրանալ-չբարձրանալը չի, պիտի այնպիսի որոշում լինի, որ ինչ-որ չափով հավանության արժանանա հասարակության կողմից: Բնականաբար, ամբողջ հասարակությունը՝ մեզանից սկսած, լավ կլիներ հնարավորություն լիներ ընդհանրապես էլեկտրաէներգիայի վարձ չվճարելու: Բայց պետք է տեսնենք՝ ինչ պայմաններ են, ինչ լուծումներ կարող են լինել»,- ասաց Գ.Սահակյանը՝ չհամաձայնելով, որ գողություն է եղել ՀԷՑ-ում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930