Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը շարունակվում է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը։ Դատարանում ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը խնդրեց քննության չառնել նախորդ դատական նիստում իր կողմից ներկայացված միջնորդությունը։ Փաստաբանը միջնորդել էր խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով։

Նա որպես գրավի գումար առաջարկել էր 1 մլն դրամ կամ այն գումարը, որը դատարանի կհամարի բավարար՝ որպես երաշխիք։

Այսօրվա դատական նիստում փաստաբանը խնդրեց միջնորդությունը թողնել անհետևանք, դատարանը որոշեց այն քննության չառնել։

Տեսանյութեր

Լրահոս