Էս ի՞նչ բերիր մեր գլխին. Դատարանում վատացավ Դոգի մոր ինքնազգացողությունը. yerkir.am
Yerkir.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախկին ռազմական ոստիկան ՝ Դոգհ մականունով Վարդան Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը:
Բացի Ղուկասյանից, ամբաստանյալի աթոռին են նաև Արթուր Մարգարյանը և Հովհաննես Եսայանը: Նախաքննության համաձայն ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսին շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն դրամի շորթումը:
Այսօրվա դատական նիստի մեկնարկից առաջ վատացել էր Վարդան Ղուկասյանի մոր՝ Սուսաննա Ղազարյանի ինքնազգացողությունը: Վերջինս ամբողջ մարմնով դողում էր ու լաց լինելով բղավում՝ «Վերևում Աստված չկա, էս ինչ բերիր մեր գլխին»:
Մանրամասները` yerkir.am կայքում: