Բաժիններ՝

Ղազախ թոշակառուն արթնացել է դիարանում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի Պավլոդարի մարզում թոշակառուն սրտի կաթված ստանալուց հետո արթնացել է դիարանում: Այս մասին հայտնել է թոշակառուի դուստր Իրինա Գրեչկոն.

«Հայրս ցայժմ չի կարողանում հանգիստ հիշել այդ պատմությունը: Երբ նա ուշքի է եկել, հասկացել է, որ գտնվում է մահացածների շրջապատում: Այնտեղ էլ նրան հայտնաբերել են սանիտարները, որոնք սկզբնական շրջանում վախեցել են»:

Դստեր խոսքերով՝ հայրը թոքաբորբից բուժում է ստացել հիվանդանոցում, ուր և ստացել է սրտի կաթված, ինչից հետո 68-ամյա թոշակառուին ուղարկել են պաթոլոգանատոմի մոտ:

Գրեչկոն հայտարարել է, որ տեղի ունեցածի մասին իմացել է միայն 4 օր անց, քանի որ բժիշկները ձգտել են անել այնպես, որ աղմուկ չբարձրանա դրա շուրջ: Բժիշկները նման խնդրանքով դիմել են նաև Գրեչկոյին, սակայն նա մտադիր է դիմել դատախազություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս