Բաժիններ՝

Ուկրաինան դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Ջեյմս Շեա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Ջեյմս Շեան կարծում է, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն և որ անհրաժեշտ է կենտրոնանալ Դոնբասում տիրող իրավիճակի կայունացման ու երկրում բարեփոխումներ անցկացնելու վրա:

Շեան այդ մասին հայտարարել է այսօր Կիևում «Ուկրաինա-ՆԱՏՕ. գործընկերություն հանուն միասնական ու ազատ Եվրոպայի» քննարկումների ժամանակ.

«Ուկրաինային օգնելը ոչ միայն բարոյական պարտավորություն է՝ բարդ ժամանակներում ժողովրդավարական երկրին օգնելը, այլև բխում է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերից:

ՆԱՏՕ-ն համագործակցում է Ուկրաինայի հետ: ՆԱՏՕ-ի ու Ուկրաինայի միջև համագործակցությունում կա ըմբռնում, որ Ուկրաինան պատրաստ չէ դաշինքին անդամակցելուն:

Մենք համաձայնվել ենք, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ, և որ կան ավելի հրատապ առաջնահերթություններ՝ կապված արևելքում իրավիճակի կարգավորման, ինչպես նաև բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս