Փարիզում վեճ է տեղի ունեցել հայ պատմաբանի ու Ադրբեջանի քաղաքացու միջև

Թուրքական Yeni Akit թերթի փոխանցմամբ՝ Փարիզում անցկացվել է Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառում, որի ժամանակ վեճ է ծագել հայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի ու Ադրբեջանի քաղաքացուհու միջև:

Միջոցառման ժամանակ Ադրբեջանի քաղաքացին հիշեցրել է ԼՂ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումների մասին՝ խոսելով հայկական զորքերն «Ադրբեջանի տարածքից» դուրս բերելու անհրաժեշտության մասին:

Դրան արձագանքել է Մութաֆյանը, իսկ վեճի թեժանալուց հետո՝ նաև հայ ակտիվիստները: Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ վեճի ժամանակ հնչել են հայհոյանքներ:

Տեսանյութեր

Լրահոս