Դավիդ դե Խեան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստին ընտրել են ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի պաշտոնական կայքի օգտատերերը:
Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց դարպասապահ Դավիդ դե Խեան, ում օգտին քվեարկել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին: Նրանք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին այս մրցաշրջանում»,- ասել է Դավիդ դե Խեան` «Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած արարողության ընթացքում:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել բրազիլացի Անդրեաս Պերեյրան, իսկ լավագույն գոլի հեղինակ` Խուան Մատան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը